...

Տրակտորի ղադրը

Տրակտորի ղադրը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ինստագրամի իր էջում, որտեղ ներկայացրել է պաշտոնական այցերի ժամանակ կրած զգեստները:

«Ինձ մնար ջինսերով կգնայի»,- գրել է նա։

«ՉԻ». Մի հատ տրակտոր լիներ, շարժիչն անջատեր, գլուխներս դինջանար: 

Չնայած, էլի չէր դինջանա: Հալումաշ ենք լինում Աննա Հակոբյանի ֆոտոսեսիայից, զգեստներից, խորը ցավ ապրում, որ ջինսով չի կարողանում ներկա գտնվել պաշտոնական հանդիպումներին:

Մեղմ ասած՝ մեզ դուր չի գալիս, որ այս բլթբլթացող, պատերազմահաս ժամանակներում երկրի առաջին տիկինը այսպիսի վարքագիծ է դրսևորում:

Ոչ թե նրա համար, որ մոդայից հեռու ենք, կամ չար ու նախանձ մարդիկ ենք, ուղղակի, եթե դուր գա, նշանակում է՝ մենք սիրում ենք նրան, իսկ եթե սիրում ենք, Փաշինյանը վռազ կհայտնվի ու կպահանջի դրա համար հարկ վճարել: 

Հետաքրքիր է, էքսկավատորի ձենն է ուժե՞ղ, թե՞ տրակտորի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ