ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում ասել է. «Մենք չենք կարող ասել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, որովհետև գոյություն ունի մեկ այլ սկզբունք, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»:
«ՉԻ». Խորհրդանշական է, չէ՞, որ այս մասին հայտարարվում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը, երբ Առաջին նախագահը դեռ 24 տարի առաջ իր խոսքում ասաց. «Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»:
Էլ ավելի խորհրդանշական է, որ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» արտահայտության անթույլատրելիության մասին հայտարարում է ոչմիթիզականը:
Եվ առավել ևս խորհրդանշական է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին հայտարարում է քայլող դաշնակը:
Մեկնաբանելու առանձնապես բան չկա. Алиев спит, служба идет: