ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է. «Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին, որովհետև նրանց աչքերից ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ համոզվածությունը՝ ի տարբերություն իրենց դահիճների, որոնց պսպղուն աչքերի խորքում կեղծ բարեպաշտություն է միայն»:
«ՉԻ». Էս մարդը կարգին պոետ է եղել, չենք իմացել: Ինչպիսի՜ բառեր, ի՜նչ էպիտետներ:
Բայց դուք ավելի լավ է նախանձեք այն մարդկանց, որոնք իշխանություն կորցնելուց հետո շարունակում են ապրել այնպես, ինչպես մինչև իշխանություն ունենալը: Առանց վախենալու, որ իրենց արածների համար այնպիսի հաշիվ են պահանջելու, որ տասը կյանք ունենալու դեպքում հնարավոր չի լինի փակել:
Ինկվիզիցիայի ենթարկվածները, իմիջիայլոց, իհարկե (հայտնի դեմքերի մասին է խոսքը), ունեցել են սկզբունքներ, գաղափարներ, որոնց հավատարիմ են եղել, ստերի ու կեղծիքների մեջ խճճված չեն եղել, տարին երկու անգամ դիրքորոշում չեն փոխել, նոր կուռքեր ձեռք չեն բերել:
Կնախանձեք, բա ի՞նչ կանեք: