...

Ձեր ուզածն եք ստացել

Ձեր ուզածն եք ստացել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը հաջորդած ադրբեջանական վերջին սադրանքներին, ասել է. «Այդպիսի բաներ տեղի կունենան՝ հետապնդելով տարբեր նպատակներ։ Պատահաբար կարող են դիրքերից մեկից կրակոցներ արձակվեն, որը փոխհրաձգության առիթ հանդիսանա: Հետևաբար, այստեղ ինչ-որ իմաստով պետք է շատ մեծ կարևորություն չտանք: Ճիշտ է, վնասվել է բնակիչների ունեցվածքը, բայց, բոլոր դեպքերում, ցավոք սրտի, այդ իրողությունները շարունակական կլինեն»:

«ՉԻ». Այսօր վարչապետի աշխատակազմի էն «Ֆեյքպոակմոակ» կառույցի առաջատար մասնագետ Տարոն Չախոյանն էր գրել իր էջում. «Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը»:

Այսինքն, Բրյուսելում Հայաստանը ստացել է ամեն օր Ադրբեջանի կողմից գնդակոծությունների ենթարկվելու քարտ-բլանշ: Նույնիսկ կարելի է ասել՝ սուպերքարտ-բլանշ, քանի որ այդ գնդակոծություններն անպատասխան են մնում: 

Երևի Հայաստանը Բրյուսելում պարտավորություն է ստանձնել մի քանի կոպեկի դիմաց չտրվել ադրբեջանական սադրանքներին: Էս մենք չենք ասում, Հովիկ Աղազարյանն է ասում:

Ասում է՝ հա, բնակիչների ունեցվածք է վնասվում, բայց շատ դարդ մի արեք, տուն է, էլի, հիմա վնասվել է, կանցնի, կգնա: Մանավանդ, որ կարող է պատահական են ձեր տները գնդակոծում: Ո՞ւմ հետ նման բան չի պատահում: Հետո էլ, գիտե՞ք, դա անընդհատ, շարունակական է լինելու: Որ այսօր ձեր տները պատահաբար գնդակոծեն, իմացեք՝ վաղն էլ կարող են գնդակոծել, մյուս օրն էլ, չգիտենք մինչև երբ:

Այնպես որ, Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ