...

Ամաչելու փոխարեն ամաչեցնում է

Ամաչելու փոխարեն ամաչեցնում է

Նաիրա Զոհրաբյանը կրկին ամաչում է: Հիմա էլ ամաչում է հայ մտավորականների համար: Ֆեյսբուքի իր էջում ԲՀԿ պատգամավորը գրել է. «Հայ մտավորականների զգալի մասը լուռ է։
Նրանք վախենում են։
Նրանք վախեցել են միշտ։ Նրանք վախեցել են բոլոր ժամանակների բոլոր նախագահներից և բոլոր ղեկավարներից։
Նրանք բոլոր ժամանակների ընդդիմադիրների բողոքի ակցիաներին հետևել են իրենց խոհանոցից։
Նրանք լռել են միշտ։
Նրանք լռելու են միշտ։
Նրանք էդպիսին են»։

«ՉԻ». Դժվար է չհամաձայնել Զոհրաբյանի հետ, որ այս տարիներին բազում մտավորականներ ամաչելու առիթ են տվել:

Բայց Զոհրաբյանը պետք է ավելի շուտ սկսեր ամաչել: Օրինակ, երբ որոշ մտավորականների նաև իրենց գործուն աջակցության շնորհիվ հասցրել էին այնպիսի վիճակի, որ նրանք պատրաստ էին մի քանի տոպրակ սննդի կամ մի քանի հազար դրամի դիմաց տեսախցիկի առջև գովել Ծառուկյանի առաքինությունները:

Բազում են օրինակները, երբ որոշ մտավորականներ աննշան օժանդակության դիմաց ստիպված են եղել օրեր շարունակ «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատմել, թե ինչ հրաշալի մեցենատ է պարոն Ծառուկյանը: Այ հենց այդ ժամանակ պետք է Զոհրաբյանը ամաչեր և համոզեր կուսակցական շեֆին դադարեցնել մտավորականների ստորացումը:

Ինչ վերաբերում է մտավորականների ներկա կեցվածքին, ապա նրանցից շատերը, որոնք վաղուց իրենց հանձնել էին նախկին իշխանություններին, այսօր հրապարակում են և պահանջում են գործող իշխանության հրաժարականը: Այնպես որ՝ ում որ ժամանակին կոտրել եք, նրանք էլ հիմա ձեզ հետ են: Չկոտրվածները ձեր իշխանության ժամանակ անգամ կրոնը չեն ընդունել, հիմա ինչո՞ւ պետք է ընդունեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ