...

Ամեն օր մտածում են (բացի շաբաթ-կիրակի օրերից)

Ամեն օր մտածում են (բացի շաբաթ-կիրակի օրերից)

Լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարցնում է, թե հունիսի 15-ից հետո ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել Արցախի լիակատար շրջափակումը մեղմելու համար, և ստանում է պատասխան՝ «ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով մտածում է, թե ուրիշ է՞լ ինչ քայլեր կարելի է անել»։

Թարգմանաբար սա նշանակում է «ոչ մի բան էլ չենք արել», բայց ձևակերպումը, համաձայնվեք, հոյակապ է՝ «ուրիշ է՞լ ինչ կարելի է անել»։ Ժամանակին մի անվանի սյունեցի արձակագիր կար՝ գնում էր, ասենք, Գորիսի «ռայկոմի քարտուղարի» մոտ, տուն սարքելու համար մի քանի տոննա ցեմենտ ուզում, մի քանի մեքենա քար, մի քանի «կուբամետր» տախտակ, մի քանի շինարարական բրիգադ, որ գան տունը սարքեն, կաբինետից դուրս գալիս էլ ասում էր «ուրիշ է՞լ ինչով կարամ օգտակար լինեմ»։ 

Հիմա Հայաստանի ու Արցախի վիճակն է։ Եթե Նիկոլի ու նրա աշխատանքային խմբի «ամենօրյա ռեժիմով մտածելու» արդյունքը սա է՝ հետևողականորեն հորդորում ենք այսուհետ չմտածել ու գլուխներն օգտագործել բացառապես քորելու և ամենշաբաթյա ռեժիմով վարսավիրին դեմ տալու նպատակով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   582 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ