«Այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուն այս իշխանությունն է, բայց այդ մասին հետո՝ հիմա պետք է ստիպել իրենց, որ մարդկանց ասեն ճիշտը, կառավարեն խուճապը, շատ արագ ձեռնարկեն կոշտ միջոցներ». Արփինե Հովհաննիսյան:
«ՉԻ». Միանշանակ կարելի է պնդել՝ ամուսնությունը չի վերացնում քաղաքական երկերեսանիությունը: Նախկինում բրիտանացի գիտնականներն անում էին նման պնդումներ, բայց Արփինե Հովհաննիսյանի փորձը հստակ պատասխանում է, որ հետագա հետազոտություններն անիմաստ են:
Ամբողջ աշխարհը տառապում է կորոնավիրուսի վարակի պատճառով, սակայն դեռ ոչ մի տեղ սխալների վերլուծություն չեն արել, ոչ մի տեղ չեն պարզել՝ ով է մեղավոր, ոչ մի տեղ չեն գտել քավության նոխազներ, բայց Սերժ Սարգսյանի կադրը գտել է՝ ներկա իշխանություններն են մեղավոր:
Մեղադրելուց առաջ Արփինե Հովհաննիսյանը երկու տարի ժամանակ ուներ, օրական 3-5 ֆեյսբուքյան գրառում անելու փոխարեն կարող էր գեթ մեկ անգամ հիշել և բարձրաձայնել իրենց սխալներից: Օրինակ ասեր, որ պետք չէր այդ աստիճան կեղեքել ժողովրդին կամ խաբել: Խաբել ընտրությունների վերաբերյալ, խաբել բանակի վերաբերյալ, խաբել ապրիլյան պատերազմի վերաբերյալ և այդպես բոլոր բնագավառների վերաբերյալ:
Իսկ խուճապի կառավարման մասով պետք չէ մտահոգվել, ընդամենը պետք է մի փոքր զսպել քոչարյանականների, հանրապետականների ու նրանց ֆեյքերի աշխուժությունը: