...

Անդրանիկ Քոչարյանի քաղած դասերը

Անդրանիկ Քոչարյանի քաղած դասերը

Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե «44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը»։

Երկիրը չգիտենք, բայց հասարակությունն ինքն իր համար վաղուց է «վեր հանել» պարտության հիմնական դասը․ չի կարելի մտնել պատերազմի մեջ՝ ունենալով ախմախ «գերագույն-գլխավոր հրամանատար»։ Իսկ ահա Անդրանիկ Քոչարյանը պարտության դասերը «վեր հանելու» համար պիտի ընդամենը հիշի, թե պարտությունից խուսափելու ի՞նչ ծրագիր էր առաջարկում իր շեֆը։ Դա իսկապես հանճարեղ ծրագիր էր․ գտնել զրահաբաճկոններ և սաղավարտներ, ջոկատներ կազմել, հրամանատար ընտրել, գնալ պատերազմ և հաղթել։ Ու եթե չի ստացվել՝ ուրեմն կամ ժողովուրդը չուլաններում զրահաբաճկոն-բան չի գտել, կամ՝ գտել է, բայց ջոկատներ չի կազմել, կամ՝ կազմել է, բայց հրամանատար չի ընտրել, կամ՝ հրամանատար ընտրել է, բայց պատերազմ չի գնացել, կամ՝ գնացել է, բայց չի հաղթել։ Մի խոսքով՝ շեֆի ասածները չի արել։ Այստեղից էլ՝ պարտության հիմնական դասը․ պետք է միշտ շեֆի ասածներն անել։ 

Այլ կերպ ասած՝ պրն Քոչարյանն ինքը 44-օրյա պատերազմի պարտության դասերը քաղել է դեռևս մինչև 44-օրյա պատերազմը, որովհետև էն գլխից շեֆի բոլոր հանձնարարությունները կատարել է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ