...

Աներձագը չի լավանում

Աներձագը չի լավանում

Վազգեն Մանուկյանի աներձագ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախությունից հետո Պետական հեռուստատեսությունը, ինչպես ԽՍՀՄ տարիներին, շարունակեց մնալ այս անգամ արդեն նոր իշխանությունների քարոզչական խոսափողը։ Բազմաթիվ իշխանահաճո հաղորդումներից ամենատպավորիչը «Քաղաքական փասեանս»-ն էր, որը միակողմանի «ջախջախում» էր ընդդիմությանը, հատկապես 1995թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հետագայում, Եվրոպայի Խորհրդին անդամակցելով, Հայաստանը պարտավորվեց Պետական հեռուստաընկերությունը վերափոխել Հանրայինի։ Նպատակը հեռուստաընկերության իսկապես անաչառ, հանրության տարբեր կարծիքներ հեռարձակողի վերափոխվելն էր։ Ցավոք, այս տարիների ընթացքում Հ1-ն առանձնապես չփոխվեց և շարունակեց մնալ օրվա քաղաքական ուժի խոսափողը։ Սակայն այնպիսին, ինչպիսին վերջին շրջանում դարձել է Հ1-ը, արդեն հիշեցնում է նույնիսկ խորհրդային շրջանը։ Շատ օրինակներ կարելի է բերել, բայց հատկապես «Լուրեր»-ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ստալինյան ոճով դատապարտելն ու ԵԽԽՎ զեկույցը ներկայացնել որպես․ «ՀՀ իշխանությունը գործել է իրավիճակը կարգավորելու ընթացակարգերին համահունչ», անցնում են բոլոր սահմանները։

Խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին ևս մեկ անգամ անվանափոխել Հ1-ը, «Հանրային»-ը փոխարինելով՝ «Ժողովրդական» բառով, ինչպես օրինակ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետությունում է»։

«ՉԻ». Քանի որ Իշխանյանն իր գրառման մեջ խոսում է խորհրդային շրջանից, նկատենք, որ ինքն էլ, իր հերթին հիշեցնում է խորհրդային շրջանի «հերոսի»: Այն նույն «հերոսներին», որոնք չէին կարդացել Սոլժենիցինի «Արխիպելագ Գուլագը», բայց դատապարտում էին: Իսկ ինչո՞վ է Իշխանյանը հիշեցնում նրանց: Փաստացի Իշխանյանը «Քաղաքական փասիանսից» հետո հանրային հեռուստատեսություն չի նայել, բայց դատապարտում է: Մենք համոզված ենք, որ չի նայել, այլապես դիտելու դեպքում այդպիսի գնահատականներ չէր հնչեցնի: 2000-ականների Հ1-ը ոչ թե «առանձնապես չփոխվեց», այլ իջավ շրիշակի մակարդակի՝ վերածվելով Քոչարյանի ակնհայտ կեղծիք տարածող, էժան որակի քարոզչական միջոցի:

Բայց Իշխանյանը դա չի նկատում: Նա չի նկատում, որ Հ1-ում վերացրել են սև ցուցակները: Այսինքն՝ չկան գործիչներ, որոնց արգելվում է ցուցադրել Հ1-ով: Իշխանյանը չի ցանկանում տեսնել կամ չեն ցանկանում թույլ տալ, որ նա տեսնի՝ Մարտի 1-ի դատավարությունների լուսաբանումը էականորեն տարբերվում է Քոչարյանի դատավարության լուսաբանումից: 

Հասկանալի է՝ Իշխանյանը բավարարվածություն կզգար, եթե կառավարության նիստերի փոխարեն սկզբից մինչև վերջ ուղիղ հեռարձակեին «Վերնատուն» անունը կրող բիսեդկայում հնչող զառանցանքները: 

Բայց, ավաղ, Իշխանյանը հասարակության միակ հարկատուն չէ: Հանրությունն էլ իրավունք ունի ունենալ մեկ հեռուստաընկերություն, որտեղ ժամանակ առ ժամանակ հակադարձում են Իշխանյանի փեսայի և նրա գործընկերների զրպարտանքներին ու կեղծիքներին: 

Հ.Գ. Ի գիտություն Իշխանյանի՝ հանրությունը նույնպես ունի լուրջ վերապահումներ Հ1-ի վերաբերյալ, բայց այլ բնույթի: Օրինակ կարելի էր մի քանի ռեպորտաժ պատրաստել և հասարակությանը տեղեկացնել, թե Հ1-ը ինչպես և ում հրահանգներով էր նախկինում աշխատում: Քոչարյանի և Սարգսյանի աշխատակազմերից ով էր զանգում և կոնկրետ հրահանգում՝ ում թողնել եթեր, ում՝ ոչ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ