...

Մի երկու քաղցր խոսք էլ փեսայիդ շռայլիր

Մի երկու քաղցր խոսք էլ փեսայիդ շռայլիր

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նոյեմբերի իննից հետո ապշել եմ, տեսնելով բազմաթիվ իմ համաքաղաքացիներին՝ ուրախ-զվարթ ռեստորաններում քեֆ անելուց։ Այս տարի 1-ին անգամ ընտանիքով չտոնեցինք Նոր Տարին։ Երբեմն քաղաքավարի, երբեմն կոպտորեն մերժել եմ ընկերներիս հրավերները խաշկերույթների։

Այո, նաև երբեմն ընկերներիս հետ դարդից խմել ենք՝ մոռանալու համար մեզ պատած արհավիրքը։ Բայց, կարծես մեր, ոչ միայն շատ հայրենակիցների, այլև «ընդդիմադիր» գործիչների համար, ոչ մի բան չի փոխվել՝ կյանքը շարունակվում է: Շշմեցի, երբ տեղեկացա, թե իր սիրասուն որդու ինչպիսի շքեղ հարսանիք է կազմակերպել «հայոց փրկիչ ու մեծն բարերար» Գագիկ Ծառուկյանը։ ... Խոսքերն ավելորդ են»:

«ՉԻ». Այս պարագայում, հոգու նման պոռթկման պայմաններում, խոսքերը ամենևին էլ ավելորդ չեն: Մի նախադասություն հաստատ պակասում է: Մի նախադասություն, որ կվերաբերվեր Իշխանյանի փեսային՝ Վազգեն Մանուկյանին, ով նույնպես մասնակցել է «դարի հարսանիքին» :

Գուցե մի երկու քաղցր խոսք էլ շռայլեիք ձեր հարազատի հասցեին: Օրինակ՝ հարցնեիք՝ փրկեցի՞ք հայրենիքը, որ հիմա էլ քեֆ եք անում: Վեց ամիս ինչ արեցիք, որ հիմա էլ զվարճանում եք: Թեպետ, լավ էլ գործ արեցին, այնքան արագ ու հիմնավոր տապալեցին պարտված իշխանության դեմ պայքարը, որ հիմա կարող են մի լավ հանգստանալ:

Մեծ բարերարի ու հայոց փրկչի մասին պետք էր հիշել այն ժամանակ, երբ հույսներդ   դրել էիք հանրահավաքներին մարդ բերելու նրա կարողությունների վրա: Երբ մարդկանց անվանում էիք ժեխ ու բոմժ՝ մտածելով, թե ինչներիս են իրենք պետք, միևնույն է, Գագոն ասել է, որ լիքը մարդ կքշի հրապարակներ:  

Գագոն էլ իր հերթին հիասթափվեց ձեզանից, երբ հասկացավ, որ ամեն ինչ ինքը պետք է անի, իսկ ձեզանից հասնում է միայն քաղաքական դիակ տրամադրելը:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ