...

Իրավապաշտպա՞ն, թե՞ աներձագ

Իրավապաշտպա՞ն, թե՞ աներձագ

«Հայաստանի ընդդիմության մեջ միշտ եղել են պատասխանատու մարդիկ, որոնք սակայն պատրաստ չեն եղել իշխանության համար ամեն ինչի վրայով գնալ: 2008-ին մի այդպիսի անձնավորություն մեջտեղ եկավ, որը պատրաստ էր զոհերի միջոցով գալ իշխանության, և որը 2018-ին եկավ իշխանության: Եթե այսօր այդպիսի անձ լիներ ընդդիմության մեջ, նա արդեն իշխանությունը վերցրած կլիներ»,- լրագրողների հետ զրույցում նշել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ՉԻ». Ավետիք Իշխանյանը ոչ միայն տարօրինակ իրավապաշտպան է, այլ նաև տարօրինակ աներձագ:

2008 թվականին իշխանությունը կեղծեց նախագահական ընտրությունների արդյունքները, բանակ մտցրեց մայրաքաղաք, որի արդյունքում սպանվեց 10 մարդ, բայց իրեն իրավապաշտպան համարող Ավետիքյանը մեղադրում է ընդդիմությանը:

Ինչ վերաբերում է տարօրինակ աներձագ լինելու փաստին: 1996 թվականին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը պատասխանատո՞ւ գործիչ էր, թե՞ ոչ: Այդ երբվանի՞ց հանցագործությունը անկախ սեփական կամքից ավարտին չհասցնելը դարձավ պատասխանատու կեցվածքի վկայություն:

Ընդհանրապես, 17-ի ներկայացուցիչները, տարատեսակ վերլուծաբանները և աներձագները պետք է հասկանան մեկ պարզ ճշմարտություն: Ներկա իրենց պայքարի համատեքստում աշխատեն հնարավորինս չանդրադառնալ 1996 թվականին կամ 2008 թվականին: Իրենք կարող են անել ցանկացած մեկնաբանություն, գրել հուզառատ լավաշ տեքստեր, բայց հանրության հիշողությունը դեռ թարմ է: Հանրությունը լավ է հիշում, որ ներկայիս ընդդիմադիրները 1996 թվականին դրսևորեցին վերին աստիճանի սադրիչ ու անպատասխանատու վարք և մեծ արյուն չթափվեց միմիայն իշխանության սթափ ու հանդուրժող կեցվածքի արդյունքում: Իսկ 2008 թվականին ներկայիս ընդդիմադիրները իշխանության կարգավիճակում կրկին դրսևորեցին վերին աստիճանի անհանդուրժողականություն և արյուն թափեցին:

Մեր նորագույն պատմությունից այս երկու օրինակն էլ չի խոսում ներկայիս ընդդիմադիրների օգտին: Ավետիքյանի երկու օրինակն էլ վնաս են հասցնում Մանուկյանին: Թեպետ, ո՞վ էր աներձագներից օգուտ ստացել, որ Մանուկյանը ստանար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ