«ԿորոնավիՌուսական զավթումը կորոնավիրուսից մահացու է: Վաղը՝ 12:00-ին, ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույց՝ 1921թ. Մարտի 16-ի պակտի դեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Խզմալյանը:
«ՉԻ». Այս օրերին շատերի մոտ են նկատվում անձի երկվության ախտանիշներ: Ռուսաստանի դեմ ցույց կազմակերպելուն զուգընթաց Խզմալյանը նաև կոչ է անում չեղարկել հանրաքվեն, մտցնել արտակարգ դրություն և այլն: Այսինքն՝ կոչ է անում գնալ խիստ սահմանափակումների, բայց դա չի խանգարում հանրահավաք հրավիրել և Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել: Ամենայն հավանականությամբ դեսպանատնից ոչ մի պատասխանատու չի իջնի և չի վերցնի պահանջագիրը, և դա կներկայացվի իբրև անվտանգության միջոցառում:
Ավտոբուսները և փողոցներն ախտահանելու հետ մեկտեղ նման կարիք ունի նաև քաղաքական դաշտը: Այսպիսի քաղաքական գործիչներն աբսուրդի են հասցնում քաղաքական պայքարը և տարածում քաղաքական անլրջության վարակ: Իրավիճակի դրական կողմն այն է, որ Խզմալյանի ցույցերին «լեն ու բոլ» օրերին մասնակցում էին 5-6 հոգի: Հիմա, ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայն ինքը: