...

Ապեր, ի՞նչ արժե մարտի 1-ը

Ապեր, ի՞նչ արժե մարտի 1-ը

Ռոբերտ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում մարտի 1-ի ոճրագործության մասին գրել է. «Որքա՜ն թանկ նստեց այս գործը մեր պետության ու Արցախի վրա»:

«ՉԻ». Հեսա հաշվենք, ասենք: Մաթեմատիկայից վատ չենք: 

Մարտի 1-ը մեր պետության ու Արցախի վրա նույնքան թանկ նստեց, որքան 1998 թվականի հեղաշրջումը: 

Մարտի 1-ը մեր պետության ու Արցախի վրա նույնքան թանկ նստեց, որքան մի հատիկ ԺԵԿ-ի տեղեկանքը:

Մարտի 1-ը մեր պետության ու Արցախի վրա նույնքան թանկ նստեց, որքան 1999թ. հոկտեմբերի 27-ը:

Մարտի 1-ը մեր պետության ու Արցախի վրա նույնքան թանկ նստեց, որքան 2003թ. կեղծված ընտրությունները:

Մարտի 1-ը մեր պետության ու Արցախի վրա նույնքան թանկ նստեց, որքան վերջին 2 տարում փաստաբանների, վարձու ֆեյքերի, վարձու բլոգերների, վարձու լրատվամիջոցների վրա ծախսած գումարները, պլյուս-մինուս մի 10-15 միլիոն դոլար: 

Ըհը, հաշվեցինք: Հուսով ենք, մարտի 1-ի ծախսերի հարցն այլևս չի տանջի Ռոբերտ Քոչարյանին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ