...

Ապրի ոստիկանությունը, ծիծաղելու լավ առիթ տվեց

Ապրի ոստիկանությունը, ծիծաղելու լավ առիթ տվեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

«ՉԻ». Փաստորեն երկու տարի պահանջվեց, որ Նոր Հայաստանի իրավապահ մարմինները հետախուզում հայտարարեն նախկին իշխանությունների ամենավարկաբեկված և կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված Բեգլարյանի հանդեպ:

Անհասկանալի է այս «շտապողականությունը»: Մեր տեղեկություններով՝ Բեգլարյանը վաղուց ԱՄՆ-ում է ու զբաղված է լոլիկի մշակմամբ: Դժվար թե այս խառնակ իրավիճակում ԱՄՆ իրավապահները բան ու գործ թողնեն և ընկնեն Հայաստանի իրավապահների համար թիթեռ նկարեն:

ԱՄՆ-ում այնպիսի վիճակ է, որ անգամ ոստիկանությունը դիմել է հանցագործներին՝ հանցագործությունները որոշ ժամանակով հետաձգելու խնդրանքով: Այնպես որ՝ ամեն ինչ կախված է Բեգլարյանից: Եթե բարձր քաղաքացիական գիտակցություն դրսևորի, նրան ոչ ոք էլ չի անհանգստացնի: Իսկ Հայաստանի իրավապահների «շտապողականությունը» միայն ծիծաղելու պատեհ առիթ է տալիս դեպրեսիայի մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1570 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ