...

Սա նոր ռեկորդ էր

Սա նոր ռեկորդ էր

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը

Օրվա երկրորդ կեսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Գագիկ Բեգլարյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար է դեպոզիտ մուծել, իսկ հետո 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ 

«ՉԻ». Ճիշտն ասած, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Բեգլարյանին կալանավորել են, մտածում էինք հարցադրում անել, թե որքան ժամանակ անց նրան ազատ կարձակեն: 

Նույնիսկ կարելի էր հետևյալ տարբերակների համար խաղադրույքներ դնել. 1 օր, 2 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 2 ամիս, 1 տարի, 2 տարի:

Բայց ահա այն տարբերակը, որ ազատ կարձակեն 2 ժամ անց, մեր մտքով չէր անցել: Բուքմեյքերական ընկերությունները սրա վրա կարող էին լավ փող աշխատել, որովհետև դժվար գտնվեր մեկը, որը կկանխատեսեր, որ Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ընդամենը 2 ժամ:

Չէ, նորմալ է, որ բաց են թողել, եթե մարդը այդ վնասները փոխհատուցել է, դեռ մի բան էլ գրավ է վճարել: Բայց գոնե ձևի համար մի օր պահեիք, մարդը ներսից ծանոթանար քրեակատարողական հիմնարկին, ներսի կյանքին, կենցաղային պայմաններին, այնտեղ հաստատված բարքերին: Էքսկուրսիայի պես մի բան կստացվեր, համ էլ արդեն կասեր՝ նստած-հելած եմ: 

Թե չէ նման մեղադրանքներով մարդուն ընդամենը 2 ժամ պահելը թիթիզություն էր:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   962 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ