Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում, որ որևէ կեղծիք, յուրացում կամ չարաշահում է արել: Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Բեգլարյանը բուժման նպատակով մեկնել է արտասահման և այս պահին պարզ չէ՝ երբ կվերադառնա:
«ՉԻ». Բնականաբար: Ուրիշ ինչպե՞ս կարող էր լինել: Բոլորն էլ ազնիվ ու պարկեշտ մարդիկ են եղել. Վահագն Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Գագիկ Բեգլարյանը: Ուղղակի հիվանդ են: Ու այնպիսի հիվանդություններով են տառապում, որոնք Հայաստանում բուժում չունեն: Հետաքրքիր է, թե այդ ինչ հիվանդություններ են:
Կամ էլ, սրանց բոլորի մոտ հատուկ վիրուս է տարածված, երևի այն կոչվում է. Corrumpus Paxus: Այն շատ յուրահատուկ վիրուս է, միայն նախկին իշխանավորների շրջանում է տարածված, դրա դեղերից Հայաստանում չկա, բուժումն էլ այնքան երկար է տևում, մինչև նախաքննական-ինֆեկցիոն շրջանն անցնի, կամ էլ՝ Հայաստանում իրավիճակ փոխվի:
Առողջություն ենք մաղթում Գագիկ Բեգլարյանին. հասկանում ենք, որ վիճակը ծանր է, դեռ Corrumpus Paxus-ից ոչ ոք չի բուժվել: