...

Մի քիչ ամոթ ունեցեք

Մի քիչ ամոթ ունեցեք

«Նրանց խոստումները մեծ սուտ են, որովհետև Փաշինյան Նիկոլի կողմից ներկայացված ճանապարհների և, օրինակ, դեպի Իրան բեռնափոխադրումներ իրականացնելու հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ։ Եթե նման բան լինի, դա կդառնա Սյունիքի վախճանը, որովհետև դա վերջ կդնի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը։ Մենք այդ ճանապարհը կառուցում էինք, սակայն Փաշինյանի կողմից իրականացված կոռուպցիոն գործարքներն այդ ճանապարհի շինարարությունը կասեցրին, ու հիմա խոսում են նոր ճանապարհի մասին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

«ՉԻ». Չէ, սրանք բացարձակ ամոթի զգացում չունեն: Սրանց թվում է, թե ժողովուրդը ամնեզիայով է տառապում, և իրենք կարող են ցանկացած կեղծիք տիրաժավորել:

2009 թվականից սկսած Հյուսիս-հարավ էիք կառուցում: Կառուցեցի՞ք: 1 միլիարդ դոլարով ավելացրեցիք Հայաստանի պետական պարտքը, իսկ արդյունքում կառուցեցիք շատ վատ որակի 31 կմ ճանապարհ: Այսինքն՝ յուրաքանչյուր կիլոմետրը արժեցավ 33 միլիոն դոլար: Այդպիսի գին ամբողջ աշխարհում չկա: Կարելի է Գինեսի գրքում գրանցել՝ որպես աշխարհի ամենաթանկ ճանապարհ:

Եվ հիմա եկել, ուրիշի կոռուպցիայից է խոսում: Մինչդեռ կան հարուցված բազում քրեական գործեր, իսկ ձեր կառավարության այդ ճանապարհի պատասխանատու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հետախուզման մեջ է: Միակ բանը, որ կարող եք ասել, թե ինչու են թույլ տվել, որ փախչի: Ոչ ավելին:

Եթե ամոթ ունենայիք, այս մասին ընդհանրապես չէիք բարձրաձայնի: Չէիք բարձրաձայնի՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանցիները 2 ամսում կառուցել են 28 կմ ճանապարհ, որը կապում է Թալիշը Մատաղիսի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ