...

Առաջին ուրացողները դուք էիք

Առաջին ուրացողները դուք էիք

«Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նիկոլը հասարակությանը նախապատրաստում է նոր պարտության։ Շարունակվող պատերազմի, հարյուրավոր անհայտ կորածների, գերիների, կորսված ինքնիշխանության, էրդողանի հետ հանդիպում մուրալու համատեքստում «գունագեղ» միջոցառումը մեր ողբերգական իրականությունը կոծկելու քայլ է, անարգանք․․.

Այս մասին և այլ․․․ Եվ, այնուամենայնիվ, ոչ մի խոսք Անկախության ձեռքբերումների մասին։ Սա ուրացում է․․․»:

«ՉԻ». Ով, ով, բայց դաշնակցականներն իրավունք չունեն խոսելու անկախության ձեռքբերումների ուրացման մասին: Նրանք եղել են այդ գործի հիմնադիրը և առաջամարտիկը:
Ինչպես Նիկոլ Փաշինյանին է թվում, թե Հայոց պատմությունը սկսվում է 2018 թվականից, այնպես էլ դաշնակցականներին է թվում, թե 90-ականների սկզբի իրենց արկածների մասին մարդիկ մոռացել են:

Փաշինյանը իր խոսքում հստակ նշեց, որ Անկախության առաջին տարիներին ունեցել ենք հաղթանակներ, իսկ հիմա պարտություններ: Խոսքի այդ հատվածը հստակ էր, առանց սեթևեթանքների:

Իսկ այ դաշնակները երբեք չեն խոստովանել, թե ո՛ր կառավարության օրոք ենք գրանցել այդ հաղթանակները: Հակառակը, մշտապես, 1992 թվականից սկսած հրապարակներում և իրենց կուսակցական մամուլում պնդել են, թե այդ հաղթանակները գրանցվել են ի հեճուկս գործող կառավարության գործունեության: Շուշին էլ, Արցախն էլ, 7 շրջաններն էլ ազատագրել են դաշնակցական ջոկատները և Ռոբերտ Քոչարյանը:

Թերթեք 1996 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակի դաշնակցական մամուլը և կտեսնեք, թե ինչպես է լինում Անկախության ձեռքբերումների ուրացումը: Փաշինյանը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի ձեր նշաձողին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1067 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ