...

Դաշնակները կխմբագրեն «Դոն Քիշոտը»

Դաշնակները կխմբագրեն «Դոն Քիշոտը»

«Մի մարդ, որը Շուշիի ազատագրումից անտեղյակ էր, մի մարդ, որն ազգային գաղափարախոսությունը կեղծ արժեք էր սահմանում, մի մարդ, որին իր սեփական թիմը եկավ և սեփական կաբինետում իշխանությունից վռնդեց դուրս, մի մարդ, որը երկիրը տարավ արկածախնդրության և Մարտի 1-ի, հիմա փորձում է աղավաղել պատմությունը, մեղանչել մեր ազգային արժեքների նկատմամբ»:

Մտքերի հեղինակը ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն է, որոնք նա հայտնել է 168.am-ի հետ զրույցում:

«ՉԻ». Այս տողերը կարդալիս ակամայից հազար փառք ես տալիս հեղափոխությանը, որ եկավ և իր համապատասխան տեղն ուղարկեց Դաշնակցությանը: Եվ երիցս ճիշտ է քաղաքապետարանը, որ այդ կուսակցությանը հող է տրամադրել Սովետաշենի աղբանոցի կողքին:

Նման մտքեր արտաբերելուց հետո այս տիկինը և նրա ընկերները համարձակվում են խոսել հայոց պատմությունը անաղարտ ներկայացնելու իրենց մտահոգությունից:

Հա, Շուշին ազատագրել են Ռոբերտ Քոչարյանը և նրա հավատարիմ զինակից դաշնակները: Այս խելքով ոչ թե Հայոց պատմություն պետք է գրել, այլ խմբագրել «Դոն Քիշոտը»:

Մարտի 1-ի շատ ավելի ծավալուն դատաքննություն պետք է լիներ և առնվազն քաղաքական գնահատանքի արժանանար նաև Քոչարյանի սատելիտների պահվածքը 2008 թվականի գարնանը, որպեսզի այսօր Գալստյանը և ընկերները ընդհանրապես ռիսկ չանեին մտավարժանքներ անել Մարտի 1-ի վերաբերյալ:

2008 թվականի իրադարձությունները եղել են բոլորիս աչքի առաջ և ինչ-որ սեպագիր արձանագրություններից չէ, որ պետք է ծանոթանանք այս կամ այն ուժի՝ այդ օրերի քաղաքական դիրքավորման մասին: Դաշնակցությունը մտել է քաղաքական առևտրի մեջ, պահանջել և ստացել է պաշտոններ ու կանգնել այն ուժի կողքին, որը գնդակահարելով խաղաղ ցուցարարներին՝ իշխանություն է պահել:

Դաշնակցության պատմության ընթացքում արկածախնդրությունը եղել է նրա գործունեության անբաժան մասնիկը, բայց Մարտի 1-ը կոնկրետ խարան է, կանխամտածված և ավարտին հասցված հանցագործության էջ Հայոց նորագույն պատմությունում, որտեղ Դաշնակցությունն ունի իր լուման:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ