...

Մարդիկ ազնիվ չեն դաշնակների հանդեպ

Մարդիկ ազնիվ չեն դաշնակների հանդեպ

«Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են պահանջում»:

Այսպիսի խոստովանություն է արել ԱԺ պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում:

«ՉԻ». Սա այն դեպքն է, որ մարդիկ ազնիվ չեն Դաշնակցության հանդեպ: Դաշնակցությունն իրենից կախված ամեն ինչ արել է, մեղավոր չէ, որ հանրությունը թև ու թիկունք չկանգնեց այդ ուժին ու նրա դաշնակիցներին:

Էլ ի՞նչ պետք է անեին: Կառավարության շենքը վերցրեցին, ԱԺ-ն գրավեցին, կառավարական դաչաները ազատագրեցին, բայց ժողովուրդը չգնաց ու չպահեց հաղթանակը:

Դրանից հետո ՀՅԴ-ն տասնյակ անհնազանդության ակցիաներ կազմակերպեց, բայց բացի դաշնակցականներից ու իրենց ընտանիքի անդամներից ոչ ոք չմասնակցեց:

Այնուհետև Գլխավոր շտաբը մտավ խաղի մեջ, Դաշնակցությունն ամեն ինչ արեց, որ բանակը մտնի խաղի մեջ, բայց բացի գեներալներից ոչ ոք աջակցություն չցուցաբերեց այդ նախաձեռնությանը:

Վերջում էլ Դաշնակցությունը մի կողմ դրեց իր ամբիցիաները, այսինքն՝ կարող էր, չէ՞, միայնակ մասնակցել ընտրություններին, բայց դաշինք կազմեց Քոչարյանի հետ, միայն թե մարդիկ կրկին չգնահատեցին Դաշնակցության անձնազոհությունը ու անհրաժեշտ քանակության ձայներ չտվեցին:

Էլ ի՞նչ անի Դաշնակցությունը, որ մարդիկ գնահատեն: Նաիրի Հունանյանը դատապարտված է, վերջին հույսը Իշխան Սաղաթելյանն է: Թե մի բան անի, Իշխանը կանի: Ամբիոնում է նստում, նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի փոխել երկրի առաջին դեմքին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   883 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ