Դաշնակցական Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես սարսափում եմ այն ուսուցչից, որին մարզից բերել էին հանրահավաքին»:
«ՉԻ». Այս հայտարարությունը հանրությունը կարող է առանձնապես հաշվի չառնել, բայց Լիլիթ Գալստյանի հարազատները հաստատ պետք է մտահոգվեն: Եվ ոչ միայն մտահոգվեն, այլև գործուն քայլեր ձեռնարկեն Գալստյանի հոգեկան առողջությունը վերականգնելու համար:
Դաշնակցական գործիչը սարսափում է, որ ուսուցիչներին բերել են հանրահավաքի: Փաստորեն, նա արդեն մի քանի տասնամյակ է, ինչ սարսափում է: Իսկ այդպիսի հոգեվիճակում տասնյակ տարիներ ապրելը հաստատ չի կարող աննկատ անցնել առողջության համար:
Լիլիթ Գալստյանի ներկայիս դաշնակիցները՝ Քոչարյանը և Սարգսյանը, տարիներ շարունակ իրենց հանրահավաքներին բերման են ենթարկել ուսուցիչներին, չգիտե՞ր, տեղյակ չէ՞ր, որ սարսափեր, թե՞ միայն հիմա իմացավ այդ տհաճ ավանդույթի մասին:
Լիլիթ Գալստյանը անտեղյա՞կ է, թե ինչպես էին վերոհիշյալ երկուսը և իրենց կուսակցության բոսերը ուսուցիչներին դարձրել ընտրակեղծարարությունների մասնակից: Տիկինը տեղյակ չէ՞, թե իր կուսակցությունը ինչպես էր պայքարում, որպեսզի մարզերի դպրոցներում սեփական տնօրեններ ունենա: Դա ոչ միայն կուսակցության առանձին անդամների կենսամակարդակի բարձրացմանն էր միտված, այլ նաև ընտրությունների ժամանակ հավելյալ ձայներ ստանալուն:
Մի խոսքով, Լիլիթ Գալստյանի հարազատներ, մի՛ ուշացրեք, զբաղվե՛ք տիկնոջ առողջությամբ, երկար ժամանակ սարսափած ապրելու հետևանքով կարող են նաև հալյուցինացիաներ սկսվել: Օրինակ՝ կարող է թվալ, որ ներկայիս իշխանությունը յուրացնում է մանկատան սաների նյութական օգնությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: