Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, արդեն պարզ էր, թե քոչարյանա-միշիկական մեդիադաշտը ինչպես է դրան արձագանքելու:
Հիմա այստեղ անիմաստ է այդ հիվանդագին արձագանքները ներկայացնել: Դրա ժամանակն էլ կգա: Խնայում ենք մեր ընթերցողների նյարդերն ու առողջությունը:
Բայց մեր ուշադրությունը գրավեց այն, որ հազարավոր քաղաքացիներ՝ «սքրին» արած, տարածում են այդ մեդիադաշտի և նրանց սպասարկող վարձկանների գրառումները, հոդվածները, մեկնաբանությունները ու ամենավերջին հայհոյանքները տեղում դրանց հեղինակների հասցեին:
Բնականաբար, ով վարչապետի ու նրա ընտանիքի մասին անբարո հրապարակումները տեսնում է, զայրանում է, նյարդայնանում է: Իսկ դա վնասակար է առողջությանը:
Ու մեզ մոտ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ եք կարդում: Մի կարդացեք, մի նյարդայնացեք: Ուզո՞ւմ եք առողջ մնալ, հետևեք բժշկի խորհուրդներին, եթե մեզ չեք հավատում: Դիտեք տեսանյութը, որտեղ հայտնի պրոֆեսորը ընդամենը 20 վայրկյանում ձեզ կբացատրի, թե ինչ պետք է անել առողջ մնալու համար:
.
Опубликовано Ինչպես է դա եղել Понедельник, 1 июня 2020 г.