...

Աշոտյանին ու շեֆին ուղարկենք արևմտյան լաբորատորիաներ

Աշոտյանին ու շեֆին ուղարկենք արևմտյան լաբորատորիաներ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ պանդեմիային ամենաանլուրջ վերաբերմունքը շարունակում է դրսևորել հենց Հայաստանի ղեկավարը, մի առաջարկ ունեմ։

Եկեք կորոնավիրուսի պատճառով ով ինչ չեղարկում է աշխարհում, բերենք Հայաստանում կազմակերպենք. Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն, Եվրատեսիլ, ֆորումներ, անգամ խալխի հանրաքվեները։

Պատկերացնում եք, ինչքա՜ն փող կմտնի երկիր։ Նոր մարզադաշտեր, հյուրանոցներ, քվեախցիկներ…

Նիկոլի ասած մեր փայը համաշխարհային ՀՆԱ-յի անկումից կստանանք»։

«ՉԻ». Երևի Աշոտյանը ցանկանում է, որ Փաշինյանը հուզվեր, արտասվեր և աշխարհից օգնություն աղերսեր: Կամ ասեր, որ վիրուսի դեմ պայքարում ենք 80-ական թվականների դեղամիջոցներով: 

Արտակարգ դրություն է հաստատված, վարչապետը օրական մի քանի խորհրդակցություն է անցկացնում, հստակ հանձնարարականներ են տրվում, վարակի վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ է, քան որևէ այլ երկրում. ի՞նչ անլրջության մասին է խոսքը:

Այո, պետք է պայքարել վարակի դեմ, բայց նաև հենց այսօրվանից սկսել հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում հետկորոնավիրուսային աշխարհում: Բոլոր իշխանությունները չեն կարող լինել Աշոտյանի նախընտրած իշխանության նման, երբ միակ անհանգստացնող խնդիրն էր՝ որքա՞ն լափել այսօր պետական բյուջեից:

Իսկ ինչ վերաբերում է փող աշխատելուն, ապա կարելի է Աշոտյանին և իր շեֆին ուղարկել արևմտյան լաբորատորիաներ: Դրանք ընկած մարդ են փնտրում, ում վրա կկարողանան փորձեր անել՝ հասկանալու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը: Երկուստեք շահավետ կլինի՝ համ իրենց ուղեղը տեղը տեղին կհետազոտվի, համ էլ Հայաստանը եկամուտ կստանա:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ