...

Ախպերը ախպորը չէր առաջարկի

Ախպերը ախպորը չէր առաջարկի

«Այո, Սերժը Վրաստանի ղեկավարներին պարգևատրում էր, ոչ թե ծխախոտի համատեղ «լևի» բիզնես առաջարկում»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը։

Զարմանալի մարդ է Արմեն Աշոտյանը։ Անկախ իրենից՝ Նիկոլ Փաշինյանի գովքն է անում։ Որովհետև հարևան երկրի ղեկավարին ով ասես՝ ինչ մեդալ ասես կտա, «մեջը զատ չկա», իսկ ահա Նիկոլը Վրաստանի իշխանությունների նկատմամբ իսկապես եղբայրական զգացմունքներ է ցուցաբերել, որովհետև առաջարկել է կիսել իր համար ամենաթանկարժեք ու նվիրական բանը՝ «լևի բիզնեսը»։ Կարելի է ասել՝ իր բերանից է կտրել։ Այդպես նեղության պահին եղբայրը կարող է եղբոր հետ կիսել ցամաք հացի վերջին պատառը, այդպես կատուն կարող է անկողնում պառկած հիվանդ տիրոջ բարձի մոտ դնել իր որսած մուկը․․․ Բայց Վրաստանի իշխանությունները, եթե ճիշտ հասկացանք, չեն գնահատել այդ եղբայրական սրտաբուխ զոհողությունը։ Իսկ դա արդեն ոչ թե Նիկոլի, այլ Վրաստանի իշխանությունների մարդկային ցածր որակների վկայությունն է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ