...

Սա էլ թազա պատմություն է

Սա էլ թազա պատմություն է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի պատճեններ է տեղադրել և գրել.

«Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին, թե «16-ից հետո բանակցություններում աղետ է եղել և Արցախի ապագայի հարցը որոշվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով»։

Ուշադիր նայեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին, որ տրվել է 1995 թվականին։

Նրա 11-րդ կետը արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ ԱԽ բանաձևեր նախապատրաստելու լիազորություն ունեն։ Իրենց մանդատից բխող ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։

Ու կարևորը այն չէ, թե ով է ընդունում ավարտական փաստաթուղթը, այլ այն՝ թե ինչ է մեջը գրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, և ովքեր են ստանձնում դրա ընդունման երաշխավորությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։

Ու այս ամենը Սերժն ապահովել էր։ Իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիևին»:

«ՉԻ». Ինչ գրել և հրապարակել է Արմեն Աշոտյանը, լրիվ իրողություն է: Չմեռանք, իրենից էլ մեջբերում արեցինք: Իսկապես, Փաշինյանն այսօր այն վիճակում է, որ պատրաստ է իր աղետալի քաղաքականությունն ու դրա հետևանքները բարդել Լենկ-Թեմուրի արշավանքների վրա կամ բացատրել Լուսնի գրավիտացիայի տատանումներով: 

Մեզ միայն մի հարց է հետաքրքրում. եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մանդատը տրվել է 1995 թվականին, ապա ի՞նչ կապ ունի դրա հետ Սերժ Սարգսյանը: Գրել է, չէ՞, որ այս ամենը Սերժն ապահովել էր: Ո՞նց է ապահովել: Ի՞նչը, ե՞րբ: Կարո՞ղ է ինչ-որ բան ենք բաց թողել:

Եթե Աշոտյանը նկատի ունի, որ Սերժ Սարգսյանը ապահովել կամ պահպանել է դիվանագիտական այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք 1995-ին և այդ ձեռքբերումները ժառանգել է Նիկոլին, ապա պարզ գրի, ընթերցողները դա հասկանան: Մանավանդ, որ փաստագրական առումով ճիշտը դա է: Բայց այնպես է գրել, սրբագրել, սղագրել, սղղացրել, դզել-փչել, ստացվում է, որ 1995-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատը Սերժի շնորհքն է, Լևոնը դրա հետ կապ չունի: Կապ ունենար, մի կեսբերան անունը կհիշատակվեր:

Չնայած՝ Լևոնն ընդհանրապես ինչի՞ հետ կապ ունի: Սաղ դուք եք արել:

 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ