...

Աստղերը հուշում են. Աբրահամ Գասպարյան

Աստղերը հուշում են. Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյան. Կենդանակերպի նշանը` Եթերազավր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի սկզբունքային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ դուք Միքայել Մինասյանի հոգեզավակն եք:

Երեքշաբթի օրը Փաշինյանից կպահանջեք, որ հերքի, թե դուք Միքայել Մինասյանի հոգեզավակն եք, կամ էլ՝ դա հաստատող փաստեր բերի, եթե ոչ՝ ներողություն խնդրի:

Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կկրճատի Armnews-ի ֆինանսավորումը և կհայտարարի, որ առը հա, թե ձեզանից ներողություն կխնդրի:

Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանին կհամարեք սուտասան, «բեզատչյոտնիկ» և օդում կրակող:

Ուրբաթ օրը կհամալրեք ազգային, թասիբով ուժերի շարքերը. երեկոյան ֆինանսական գործերի կարգավորում, բարձր տրամադրություն և նոր եթերաշրջան:

Շաբաթ և կիրակի օրերը անցկացրեք ազգային սոցիալիստական գրադարաններում. ձեր աստեղային պահը բաց մի թողեք:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   911 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ