Աղվան Վարդանյան - Կենդանակերպի նշանը՝ բեղլու:
Շաբաթը կլինի շատ եկամտաբեր, գրեթե այնքան, որքան մանկատների և ծերանոցների աշխատանքները ղեկավարելիս:
Երկուշաբթի կհայտարարեք, որ նոր գործ եք դնում՝ ստեղծում եք հանձնախումբ Քոչարյանի ազատության համար:
Երեքշաբթի կդիմեք մեցենատ Լևոն Քոչարյանին՝ աջակցելու նոր բիզնեսին:
Չորեքշաբթի կվերականգնվեք ՀՅԴ-ում: Բայց քանի որ մեղքեր ունեք՝ կուղարկեն կրթության նախարարության դիմաց պիկետի: Տրամադրության անկում և դեպրեսիա:
Հինգշաբթի զանգ կստանաք մեցենատից: Առաջին հինգ րոպեն փակեք ականջները: Պայման կդնի՝ կամ Քոչարյանի հարցերով զբաղվեք կամ դաշնակցության համար փողոցում պերֆոմանսներ կազմակերպեք:
Ուրբաթ այցելեք վերնիսաժ՝ միգուցե որևէ զբոսաշրջիկ գնահատի «Քոչարյանի օգտին 60000 ստորագրություններ» վերնագրով ձեր հայտնի կտավը:
Շաբաթ-կիրակի տանից դուրս մի եկեք. ինչ իմանաք, կարող է «ստորագրողներից» մեկը պատահաբար հանդիպի փողոցում: Մեցենատը առողջությունը վնասելու դեպքում ոչինչ չի խոստացել: