...

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան. Կենդանակերպի նշանը՝ Մանկամուկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հրապարակային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը պանդեմիայի պատճառով ցորենի համաշխարհային գները կաճեն. տրամադրության անկում, դեպրեսիա:

Երեքշաբթի օրը ֆեյսբուքյան աստղ կդառնաք. ձեր ստատուսը կհրապարակեն Ռոբերտին պատկանող 48, Միշիկին պատկանող 13 կայքում և 5 անգամ կընթերցվի Armnews-ի մամուլի տեսությամբ:

Չորեքշաբթի օրը հանդիպում Քոչարյանի փաստաբանական խմբի հետ, կքննարկվի հաջորդ ստատուսի թեման. օրվա վերջում՝ ֆինանսական գործերի կարգավորում, բարձր տրամադրություն:

Հինգշաբթի օրը էլիտար մանկատուն կբացեք՝ իշխանությունից զրկված որբերի համար: 

Ուրբաթ օրը ցորենի համաշխարհային գները կթռնեն. ստիպված կլինեք ցորենի փոխարինիչով յոլա գնալ:

Շաբաթ օրը և կիրակին կանցկացնեք ընտանեկան միջավայրում՝ «Mickey mouse» ֆեյքի անվան ներքո:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ