Անահիտ Ավանեսյան. Կենդանակերպի նշանը՝ Աղամազիկ
Այս շաբաթը հագեցած է ռազմա-առողջարար իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կազդարարեք վնասակար երևույթների դեմ պայքարի նոր դարաշրջանի մասին՝ «աղելու ենք#» կարգախոսով:
Երեքշաբթի օրը հանդես կգաք օրենսդրական նոր նախաձեռնությամբ. տներում թաքցնել պուլտերը, քանի որ հեռուստացույց շատ նայելը վնասակար է աչքերին և նյարդերին:
Չորեքշաբթի կաթնամթերք արտադրող ընկերություններին կպարտադրեք պանիրն առանց աղ սարքել. թող սպառողն ինքը պանրի մեջ աղ լցնի:
Հինգշաբթի օրը հանդես կգաք դասախոսությամբ. «Սևանա լճի 10 առավելությունները Մեռյալ Ծովի նկատմամբ» թեմայով:
Ուրբաթ օրը փողոցով անցնելիս զայրույթով կնկատեք, որ սառցակալած ճանապարհներին աղ են ցանում. երեկոյան «Ճանշինի» աշխատակիցները կտուգանվեն «Աղի չարաշահման մասին» օրենքը խախտելու համար:
Շաբաթ-կիրակի օրերին կառաջարկեք Հայաստան եկող միջազգային պատվիրակություններին դիմավորել միայն հացով: Եվ հիշեք. աստղերը, ոչ թե աղերն են հուշում: