...

Ո՞վ է եղել այդ մարդը

Ո՞վ է եղել այդ մարդը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով հանրային սննդի օբյեկտների սեղաններին աղամաններ չդնելու որոշումը, ասել է. «Առանց ճաշի համը փորձելու մեր քաղաքացիները, աղամանը տեսնելով, աղ են օգտագործում»:

«ՉԻ». Մի հատ ձեռքը դրեք խղճներիդ ու ասեք. ձեզանից ո՞վ է առանց ճաշի համը փորձելու, աղ անում: Հազարից մեկը: Թարսի պես, այդ մեկի աղ օգտագործելու գործողությունն էլ տեղի է ունեցել հենց նախարարի աչքի առջև: Ու ինքը մտածել է. ամբողջ ժողովուրդն է այսպես անում:

Իմիջիայլոց, սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների այս օրերին հատուկ հարցրել ենք, թե ձեր երկրներում նման կանոններ գործո՞ւմ են աղամանների համար: Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, նույնիսկ՝ Արգենտինայում: Ոչ մի տեղ նման բան չկա: Պատճառն այն է, որ այնտեղ նախարարները երևի հանրային սննդի օբյեկտներ չեն այցելում, որ իմանան, թե ինչպես է ժողովուրդն իրեն թունավորում աղով: 

Ի դեպ, պղպեղն էլ պետք է սեղաններից հանել. մարդ կա, առանց ճաշի համը տեսնելու, միանգամից սև բիբար է ցանում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1670 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ