Անի Սամսոնյան. Կենդանակերպի նշանը՝ Դեղնակտուց:
Շաբաթը կանցնի, ինչպես միշտ՝ կտաք 16 հարցազրույց, ինչը կենթադրի, որ նույնքան առիթ կտաք, որ հասարակությունը ցնցվի ձեր գիտելիքների պաշարով:
Երկուշաբթի մի փոքր ուշացումով կմիանաք Պաստերնակի դեմ ստորագրահավաքին. չէ՞ որ ինչպես պատմության դասագիրքը, այնպես էլ «Դոկտոր Ժիվագո» ստեղծագործությունը չեք կարդացել:
Երեքշաբթի կհյուրընկալվեք Ղազար Պետրոսյանի հաղորդմանը: Հ1-ը այսուհետ կպարտավորվի Պետրոս Ղազարյանին մի քանի տարի անվճար կաթ ու մածուն մատակարարել:
Չորեքշաբթի մաթեմատիկայի դասագրքի հեղինակներին կմեղադրեք թուրքամետության մեջ: Այդ ինչպես է ստացվել, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական դասագրքերում երկու անգամ երկուսը ունի նույն պատասխանը:
Հինգշաբթի դատի կտաք անգլիացի Ուիլյամ Գիլբերտին հեռավոր 1600 թվականին «լուսավորություն» տերմինը գործածության մեջ մտցնելու համար: Միանշանակ այդ տերմինի հեղինակային իրավունքը պատկանում է Էդմոն Մարուքյանին:
Ուրբաթ կջախջախեք պատմության երկրորդ դասարանի դասագիրքը: Դուք մեղավոր չեք, պարզապես բարմենը նիկոլապաշտ զոմբի էր և օղու մեջ գարեջուր էր ավելացրել:
Շաբաթ և կիրակի անցկացրեք տանը: Ներկայումս պատմության թեմատիկայով գունազարդ նկարներով շատ մանկական գրքեր կան: