...

Աստղերը հուշում են. Արգիշտի Քյարամյան

Աստղերը հուշում են. Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյան. Կենդանակերպի նշանը՝ Ուրվական:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի գլխապտույտ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը ձեզ կտան գնդապետի կոչում, երեկոյան՝ գեներալի:

Երեքշաբթի օրը մարշալի ուսադիրներով կմեկնեք Արցախ՝ Շպիոն Օնիկին հայտնաբերելու:

Չորեքշաբթի օրը կազատեն աշխատանքից, քանի որ ուրիշ հարմար թեկնածու չկար:

Հինգշաբթի օրը ձեզ նոր պաշտոն կտան, բայց պատերազմական շրջանի օրենքներով, դրա մասին ոչ հեռախոսով, ոչ էլ մեյլով չեք տեղեկացվի:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կքննարկի ձեր հարցը՝ «И все же, где же у него кнопка?» օրակարգով:

Շաբաթ և կիրակի օրերին տեղ-մեղ մի գնացեք. մարդ ես, մեկ էլ տեսար, աստղերը մի բան հուշեցին: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ