...

Աստղերը հուշում են. Արշավիր Ղարամյան

Աստղերը հուշում են. Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյան - Կենդանակերպի նշանը՝ պինոկյո:

Շաբաթը նպաստավոր է գիոպոլիտիկայում առաջին քայլերն անելու առումով: 

Երկուշաբթի կհայտարարեք, որ եկել է ժամանակը պատասխան Խաչակրաց արշավանք սկսելու համար:

Երեքշաբթի տնայնագործների գիոպոլիտիկների ասոցիացիան կներկայացնի ձեր թեկնածությունը իբրև միակ արժանի թեկնածուի, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ի զորու է առաջնորդել Խաչակրաց արշավանքը դեպի Արևմուտք:

Չորեքշաբթի վերջապես 20 տարի սովորելուց հետո կստանաք Ստեփանակերտի համալսարանի այգեգործ-ղուրանագետի մագիստրոսական աստիճանը:

Հինգշաբթի կհայտարարեք, որ Բաբելոնը պետք է ազատագրել Սորոսից: Քիչ անց կտեղեկացնեն, որ Բաբելոնը չկա: Տրամադրության անկում, դեպրեսիա, բայց երեկոյան հանդես կգաք Նինվեն ազատագրելու կոչերով:

Ուրբաթ առավոտյան ուրախ լուր կստանաք: Անհայտ բաժանորդը Ձեր հաշվին կփոխանցի 4 միլիոն 200.000 թուման: Մեծ գնումների ծրագրեր, Ստեփանակերտում ևս մեկ չորս հարկանի առանձնատան կառուցում և այլն: Երեկոյան կտեղեկացնեն, որ դա ընդամենը 100 դոլար է:

Շաբաթ-կիրակի անցկացրեք տանը՝ բունկերում: Դրանցից անգամ 100 դոլար ստանալը պատժվում է հրթիռային ուղիղ հարվածներով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ