«Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին». Արշավիր Ղարամյան:
«ՉԻ». Այ հենց սրանց պատճառով է, որ ժողովուրդն օր առաջ ոտքի չի կանգնում և պատմության աղբանոց նետում գործող կառավարությանը:
1998 թվականից մինչև 2008 թվականը ի՞նչ եք արել, Արցախի պարոն նախկին ԱԱԾ պետ և անվտանգության խորհրդի քարտուղար:
Նիկոլը նռնականետը ԱԹՍ-ից չի տարբերում: Գուցե: Իսկ դուք տարբերո՞ւմ էիք: Զինվորների համար բետոնե թաքստոցները տարբերո՞ւմ էիք ձեր շքեղ առանձնատներից: Զինվորների համար նախատեսված զրահապատ մեքենաները տարբերո՞ւմ էիք ձեր «բռոնի» մերսեդեսներից:
Այ սենց դուխով դիմեիք Սերժ Սարգսյանին: Ասեիք՝ ինչ արել, թե չես արել, ինչ թողել ես, որ մենք անենք, պետք է խելքներս գլուխներս հավաքենք գոնե 2016 թվականից հետո: Այլևս Բադեն-Բադեն գնալ չկա, պետք է զինվել, ԱԹՍ-ներ գնել: Ասում եք, որ երկու տարին բավարար ժամանակահատված էր: