...

Աղջնակին հեռացրեք մսուր-խմբակցությունից

Աղջնակին հեռացրեք մսուր-խմբակցությունից

«Այո՜, Արցախում Սուրբ ծննդյան պատարագից հետո հանդիպեցի պարոն Արշավիր Ղարամյանին: Գիտե՞ք, քաղաքականության մեջ հաճախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորում է սթափությունը և մարդուն գնահատելու պարտադիր պայմանը: Մենք տարիներով սովորել ենք մարդկանց լավ գործերը, հերոսական քայլերը և հայրենիքին, պետությանը մատուցած ծառայություն համար գնահատել հետմահու: Ոչ, ես դեմ եմ այդ ձևին և այդ մոտեցմանը: Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը, ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար: Շնորհակալ եմ, Գեներալ ջան ջերմ ու դրական զրույցի համար, մեր ուժը կրկնապատկվում է, երբ ձեր տոկունությունը անպարտելի է լինում: 
#ՄենքՈՒժեղԵնքՄիասին»:

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:

«ՉԻ». Հովսեփյանը պետք է գիտակցի, որ իր գրառումը պարզապես սիրո խոստովանություն չէ: Ինքը հրապարակային սեր է խոստովանում մեկին, ում վերջին օրերի գործունեության պատճառով Հայաստանը և Արցախը խնդիրներ ունեցան: Ում գրառումը պատճառ դարձավ, որ Հովսեփյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրառում անի տնայագործ գեոպոլիտիկների մասին: 

Հովսեփյանը իր գրառման մեջ խոսում է անկեղծությունից: Ցանկանում է արժանին մատուցել պատերազմի մասնակիցներից մեկին: Բայց մոռանում է, որ ժամանակ առաջ վերջին լուտանքներ էր թափում այդ պատերազմը հաղթած գլխավոր հրամանատարի հասցեին: Մոռանում է, որ պատերազմի տարիները անվանում էր մթի ու ցրտի տարիներ: 

Եթե այդքան անկեղծ է տիկին Հովսեփյանը, ապա ճիշտ կանի լքի «Իմ քայլը» դաշինքը և լծվի սպասարկելու նրանց շահերը, ովքեր լրջագույն տարաձայնություններ ունեն գործող իշխանության հետ:

Իր հերթին Փաշինյանը պետք է վերջ տա մանկապարտեզ-խմբակցությանը և մոլորված տիկնոջը հեռացնի խմբակցությունից, այլապես իր ղեկավարած խմբակցությունը նմանվում է մսուրի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2715 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ