...

Սաղ Գորբաչովն էր մեղավոր

Սաղ Գորբաչովն էր մեղավոր

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վախճանին, գրել է. «Ասում են «խորը գնաս»: Իր բերածի հետևանքով մենք խորը գնացինք։ Կայուն տնտեսությունից մնաց ոչինչ, Արցախից կես բուռ, Հայաստանից էլ բուռ ու կես ու ի՞նչ վիճակում»:

ՉԻ.- Հայաստանի անկախացումից անցել է 31 տարի, բայց պարզվում է, մինչև հիմա մեր եղած խնդիրների համար Գորբաչովին են մեղադրում:

Եթե, օրինակ, սա գրեր մի 80 տարեկան բիձա, որը տառապում է սովետական կարոտախտով, 2,5 ռուբլիանոց երշիկի ու ձրի «պուտյովկայի» մասին հիշողություններով, բան չէինք ասի:

Բայց որ Գորբաչովին գյոզալ երկիրը քանդելու, առավել ևս՝ Հայաստանից էլ բուռ ու կես թողնելու մեջ մեղադրում է մեկը, որը Սովետը հազիվ մանկապարտեզում է տեսել, մեղմ ասած, վերջն է: 

Դեռ լավ է, որ Նիկոլայ 2-րդին ու Բենջամին Ֆրանկլինին չի մեղադրում մեր երկրի այս իրավիճակի համար: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1343 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ