...

Տիկնոջ մոտ «քշի Թուրքիա» վիճակ է

Տիկնոջ մոտ «քշի Թուրքիա» վիճակ է

«Մասնավորապես՝ էդ կազմակերպությունը, որի մասին շատ մանրամասներով չգիտեմ՝ ինչպես է արտահայտվել Ալեն Սիմոնյանը, բայց շատ ավելի վատ արտահայտվում են հասարակության բոլոր շերտերից»։

Տեսակետի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն է:

«ՉԻ». Տիկնոջ մոտ լրիվ «քշի Թուրքիա» վիճակ է: Երկու տարի առաջ համաձայնել եք լինել մի խմբակցության անդամ, որի շատ անդամներ աշխատել են «Բաց հասարակության» հիմնադրամում: Այն ժամանակ չե՞ք իմացել, որ հասարակության բոլոր շերտերը վատ են արտահայտվում Սորոսի հիմնադրամի մասին, թե՞ միայն նոր տեղեկացաք:

Իրականում ֆոնդի նկատմամբ կա ուղղորդված հակաքարոզչություն, և դա իրականացնում են ռևանշիստները: Եվ պետք չէ ներկայացնել, թե Ադեկվատները կամ հանրապետականները Հայաստանի բոլոր շերտերն են: Անգամ իրենք իրենց մասին նման բարձր կարծիքի չեն:

Գաղտնիք չէ, որ նախկիններն աշխատում են բոլոր հնարավոր ուղղություններով և դրանցից ամենակարևորներից մեկը իշխանական խմբակցությունը տրոհելն է:

Այս կոնտեքստում ամենևին պատահական չէ, որ արհեստական օրակարգը՝ այն է, թե իբր Սորոսը վտանգ է Հայաստանին, սկսեցին սպասարկել և շրջանառել այնպիսի պատգամավորներ, որոնք մշտապես կասկածվում են նախկինների հետ ստվերային կապեր ունենալու մեջ: Ալեն Սիմոնյանը չի ասում, թե նախկին ոստիկանապետը ում շունն է, որ ձեռնաշղթաներ հագցնի Հայաստանի որևէ քաղաքացու, այլ, չգիտես ինչու, հիշում է Սորոսին:

Զուգադիպությո՞ւն է, չենք կարծում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ