...

Սա է մեր բուհերի իրական պատկերը

Սա է մեր բուհերի իրական պատկերը

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած անհասկանալի զարգացումներում ի՞նչ խնդիր է դնում իշխանությունը՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորելով մեկ՝ Գերագույն դատարանում, պատասխանել է. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել բանականությունից»:

«ՉԻ». Դե, հիմա պատկերացրեք մեր կրթական, բուհական, իրավական ոլորտների ողբալի վիճակը, եթե ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը այսպիսի որակումներ է տալիս:

Ապշեցուցիչ է, որ երկրում դատաիրավական համակարգի փոփոխությունների վերաբերյալ սահմանադրագետը՝ փոխանակ մասնագիտական գնահատականներ տա, նշի այդ բարեփոխումների բացասական կողմերը, եթե այդպիսիք տեսնում է, մասնագետի աչքերով վերլուծի, ծամի, դնի բարեփոխումների հեղինակների բերանը, ինչ-որ սորոսական դավադրություններից է խոսում: Սա միայն մի բան է նշանակում, որ այդ մարդը մասնագիտական ամենացածր գիտելիքների է տիրապետում: Ասելիք չունի, հակադարձելու համար անհրաժեշտ որակներ չունի: 

Այսինքն, մյուս կողմից էլ, ինչո՞ւ ենք զարմանում: Մեր բուհական համակարգում որտե՞ղ է նման խավարամտությունը բացակայում: Ու սա նաև արդյունք է կրթության ոլորտում 2 տարի բարեփոխումների բացակայության: Մեկ այլ երկրում նման խոսքերի համար բուհից միանգամից դուրս կշպրտեին, իսկ մեզ մոտ նորմալ է, կարող են ամեն օր պրոֆեսոր ներկայացողներն իրենց տգիտությունն ու կոմպետենտության բացակայությունը ի ցույց դնել, և... ոչինչ, անցնում է: 

Ո՞ւմ մեղադրենք նման խայտառակ իրավիճակի համար: Ոչինչ, չէ՞, որ առաջին պատասխանատու համարենք ոչ թե այս «սահմանադրագետներին», այլ կրթության նախարարին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ