...

Մեզ պետք չէ, նվիրիր Ադրբեջանին ու Թուրքիային

Մեզ պետք չէ, նվիրիր Ադրբեջանին ու Թուրքիային

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը փորձում է ձեռք բերել և Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրել կորոնավիրուսի ախտորոշման 2,200 թեստ»:

«ՉԻ». Ախ Սորոս, ախ ձկան աչք, նորից դու: Արդեն պետք չէ, որ քո գործունեության վերաբերյալ տարատեսակ ադեկվատները բացեն մեր աչքերը: Արդեն հասկացել ենք, թե ինչով ես դու զբաղվում և ինչպես ես կազմաքանդում մեր երկիրը;

Պարզ է, որ լրացուցիչ թեստեր նվիրելու արդյունքում ավելի շատ մարդ կթեստավորվի, իսկ եթե շատ մարդ թեստավորվի, հաստատ ավելի շատ մարդու մոտ կհայտնաբերվի կորոնավիրուս: Եվ արդյունքում Հայաստանը կորոնավիրուսով վարակվածների քանակով կանցնի Ադրբեջանին ու Թուրքիային, և ահա դա է քո նպատակը: Այդ քայլով ցանկանում ես ցույց տալ, որ հայի գենը այնքան էլ ուժեղ չէ և զգայուն է տարատեսակ վիրուսների հանդեպ:

Նվիրիր թեստերն Ադրբեջանին ու Թուրքիային, թող իրենք թեստավորվեն, թող իրենց տրամադրությունն ընկնի, թող իրենք հայտնվեն դեպրեսիայի մեջ: Մեր նախնիները, որ չեն թեստավորվել, պակաս են ապրել: Մենք կհաղթահարենք այս ճգնաժամը քո դեմ պայքարի համար գրանտներ ստացողների ֆեյսբուքյան խրոխտ գրառումների շնորհիվ:

Հ. Գ. Շտապել ենք գրել այս նյութը, որպեսզի «ադեկվատները» և մյուս չադեկվատները մի փոքր ավելի շատ ուղեղներին զոռ տան՝ քննադատելու Բաց հասարակության հիմնադրամի այս նախաձեռնությունը: Իսկ որ քննադատելու են, կասկած չի հարուցում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1962 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ