...

Հայտնի կենդանու համառությամբ

Հայտնի կենդանու համառությամբ

ԱՄՆ կառավարությունը չեղարկել է Արցախին տրամադրվող 1.5 միլիոն դոլարի ուղիղ օգնությունը: Նախկին ռեժիմի սպասավորներն այս փաստը որակում են իբրև Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մեծ պարտություն:

«ՉԻ». Բայց նույն այդ սպասավորները մոռանում են, թե ինչպիսի ջանասիրությամբ էր Արցախի ռազմաքաղաքական էլիտան երկու ամիս առաջ ցավում իրանցի գեներալ Սուլեյմանիի մահվան համար: Մոռանում են, թե ինչ կոչեր էին հնչում պաշտոնական Ստեփանակերտից, թե միանշանակ պետք է դատապարտել ԱՄՆ-ի ագրեսիան և նեցուկ կանգնել Իրանին:

Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Արշավիր Ղարամյանը գրառումը գրառումից հետևից էր անում՝ կոչ անելով, որ նաև պաշտոնական Երևանը հստակ դիրքորոշում արտահայտի, այսինքն՝ կոնկրետ դիրքավորվի և պաշտպանի առճակատման կողմերից մեկին: Տվյալ դեպքում Ղարամյանը ցանկանում էր, որ պաշտպանեն Իրանին:

Եվ այսքանից հետո, այդ «վերլուծազանգերը» չեն ցանկանում նկատել արցախցի պաշտոնյաների ռազմավարական բացթողումները և հայտնի կենդանու համառությամբ փորձում են ձախողումը վերագրել Հայաստանի իշխանություններին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1823 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ