Գևորգ Կոստանյան. Կենդանակերպի նշանը՝ Ջրախազ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դատակրթական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ պատրաստ եք Հայաստան վերադառնալ առաջին իսկ զանգի դեպքում:
Երեքշաբթի օրը անհասանելի կլինեք, կպարզվի, որ ձեր բջջային հեռախոսի «զարյադկան» նստել է:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ Մոսկվայում ձեր մնալը որևէ կապ չունի «ռսի զավտրայի» հետ:
Հինգշաբթի օրը համատեղ ասուլիս կտաք Վահագն Հարությունյանի և Ալրաղացի Լյովի հետ՝ «Սերժի վախտ լավ էր» թեմայով:
Ուրբաթ օրը ՀՔԾ-ին ու Դատախազությանը կհայտնեք, որ երկու հատ լիկվիդ ունեք, մինչև չհանձնեք, Երևան եկողը չեք:
Շաբաթ օրը կտաք ձեր «զաչյոտները», կիրակի օրը՝ «ատչյոտները»: Եվ հիշեք՝ աստղերը ուսադիրներից էլ են ընկնում: