...

Նա պատրաստ է, բայց նա՝ պատրաստ չէ

Նա պատրաստ է, բայց նա՝ պատրաստ չէ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Գևորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատրաստակամություն է հայտնել անհապաղ վերադառնալ Հայրենիք, մեկնել Արցախ և իր գործնական ու մասնագիտական հմտություններն օգտագործել ի բարօրություն սահմանների պաշտպանության: Պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություններ ենք ներկայացրել, որոնցով պահանջել ենք Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և հայտարարված հետախուզումը վերացնել, քանի որ այդ հանգամանքը նրան հնարավորություն չի տալիս հատել ՌԴ պետական սահմանը և վերադառնալ Հայաստան:

Սակայն, ՀՀ դատախազությունը ներկայացված միջնորդություններն անհիմն և բացարձակ ապօրինի մերժել է: Եթե անգամ հետախուզումը և կալանավորումը վերացնելուց հետո, ենթադրաբար, Գ.Կոստանյանը կարող է թաքնվել և Մոսկվա-Երևան առաջին իսկ չվերթով չվերադառնալ Հայաստան, ապա ՀՀ դատախազությունը և նախաքննության մարմինն անմիջապես հաջորդ օրը կրկին կարող են և´ հետախուզում հայտարարել, և´ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան»:

«ՉԻ». Արտառոց տրամաբանություն է: Ասում են՝ եկեք, դուք հետախուզումն ու կալանքը վերացրեք, Կոստանյանը կգա Հայաստան, հետո կկալանավորեք:

Դե եթե Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ Հայաստան ու կալանքի ենթարկվել, ապա արդեն մի տարի է, նա Ռուսաստանում էր ու հետախուզման մեջ էր, ի՞նչն էր նրան խանգարում այդ ընթացքում գալ Հայաստան ու ներկայանալ քննչական մարմիններին:

Ոնց որ թե՝ ոչինչ, բացի նրանից, որ նա չէր ցանկանում վերադառնալ: Կոպիտ ասած, փախած էր: Հիմա պատերազմը դրա հետ ի՞նչ կապ ունի: Վերադառնալու ցանկություն ունես, էլի վերադարձիր: 

Իրենց արևին, ոսկե միջինն են գտել. ցույց են տալիս, որ Գևորգ Կոստանյանը և՛ հայրենասեր է, և՛ պատրաստ է հանուն այս պատերազմի վերադառնալ, համ էլ՝ եթե պետք է, կալանքի ենթարկվել: Արդարության ձգտող մարդը երբեք այսպիսի շահարկումներ չի անի: Բայց Գևորգ Կոստանյանից սա սպասելի է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ