...

Կոստանյանը ազգային հերոսի կոչում է ուզում

Կոստանյանը ազգային հերոսի կոչում է ուզում

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը ևեթ վերադառնալ և մարտի 1-ի գործով հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: 

«Հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդ որում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով Մարտի 1-ի գործի մասշտաբայնությունը, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ»:

«ՉԻ».  Անպայման դիտեք Լեոնիդ Ֆիլատովի հանճարեղ գլուխգործոցը. «Про Федота-стрельца, удалого молодца»: Այդ հեքիաթում էլ թագավորն ու իր հավատարիմ գեներալը հակասահմանադրական քայլերի շնորհիվ պահպանում են իշխանությունը, հետո ժողովուրդը բունտ է անում, դրանց բռնում, ու գեներալն ընդունելով իր մեղքը, հայտարարում է.

Сознаю свою вину.
Меру. Степень. Глубину.
И прошу меня направить
На текущую войну.
Нет войны — я все приму -
Ссылку. Каторгу. Тюрьму.
Но желательно — в июле,
И желательно — в Крыму.

Հիմա մեր Գևորգ Կոստանյանը այդ գեներալին տվեց-անցավ: Իբր պատրաստ է Հայաստան վերադառնալ: Այդպես հայտարարում է: Բայց հետո իր վերադարձի համար այնքան պայմաններ է առաջադրում, կարծես հայրենիք պետք է վերադառնա ազգի վտարանդի հերոսը, այլ ոչ թե՝ մարտի 1-ի գործով տասնյակ փաստաթղթեր կեղծած ՀՀ նախկին գլխավոր դատախազը:

Դուք երբևիցե լսած կա՞ք, որ հետախուզման մեջ գտնվողը իր վերադարձի և նախաքննության առջև կանգնելու համար այսպիսի թագավորական պայմաններ առաջադրի: Ուղիղ հեռարձակում, օտարերկրյա դեսպաններ, մի քիչ էլ զոռ տա՝ գորգապատ թռիչքուղի, նվագախումբ, որը պիտի իր սիրած երգերը նվագի, ծաղիկներով զարդարված փողոցներ: 

Իբր ինքը այնքան կարևոր անձ է, որ մենք ազգովի պետք է մինչև գետին խոնարհվենք, որ լայաղ է անում վերադառնալ:

Իրականում սրանով Գևորգ Կոստանյանը հերթական անգամ հավաստեց, որ Հայաստան վերադարձողը չի: Հայաստան վերադարձողը պայմաններ չի առաջադրում, պարզապես վերցնում ու վերադառնում է: Իսկ փախչողները, դասալիքները, պատասխանատվությունից խուսափողները ցանկացած առիթով պատրաստ են մնալ դասալիք: Կոստանյանին մի հատ հարցնող լիներ. ձեր դատախազ եղած ժամանակ քանի՞ հոգու եք նման պայմաններով Հայաստան վերադարձրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   12642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ