Գագիկ Ծառուկյան. կենդանակերպի նշանը՝ Մուլտիկի առյուծ:
Շաբաթը կանցնի ինչպես միշտ՝ ուտել, քնել, որս ... ուտել, քնել, որս ... ուտել, քնել, կաստում-շալվար հագնել, գնալ Աժ, լրագրողներին ուրախացնել:
Երկուշաբթի կհայտարարեք, որ միայն Լուկաշենկոն է ի վիճակի հաղթել կորոնավիրուսին: Օրվա երկրորդ կեսին հաղորդագրություն կստանաք Ռուսաստանից՝ непереводимая игра слов:
Երեքշաբթի հայտարարեք, որ միշտ էլ ձեր աշխատակիցների կողքին եք: Եվ ուրեմն իրենք պարտավոր են ձեզ վճարելու այդ շնորհի համար:
Չորեքշաբթի «Կենտրոն» հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ կնկարահանի, թե ինչպես են միայն երկու հոգի կանխատեսել այս ճգնաժամը: Առաջին հերոսը դուք եք, երկրորդը՝ կամ Վանգան, կամ էլ Նոստրադամուսը:
Հինգշաբթի կառաջարկեք սեփականաշնորհել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը ձեր իտալացի սինյոր և սինյորուհի գործընկերների համար: Դուք անձամբ հետաքրքրություն չունեք, միայն ներդրումներ եք ուզում բերել Հայաստան:
Ուրբաթ կպարզվի, որ «Շանգրի Լա» խաղատանը խոշոր գումար եք պարտվել: Դեպրեսիա, տրամադրության անկում: Բայց մի վհատվեք, պահանջեք, որ կառավարությունը փոխհատուցի իր քաղաքացու պարտքերը:
Շաբաթ-կիրակի անցկացրեք նույն ռեժիմով՝ ուտել, քնել: Զուգարանի թղթի համար խանութ ուղարկեք Գևորգ Պետրոսյանին: Ինչ լինի, թող ժեշտին լինի: