Գագիկ Ծառուկյան. Կենդանակերպի նշանը՝ Ընծառյուծ
Այս շաբաթը համամարդկային արժեքներին համապատասխան մոմենտներով առատ է ստացվելու:
Երկուշաբթի օրը կպարզաբանեք, որ Հատիս լեռն ու դրա հարակից տարածքներն առել եք, քանի որ խուլ տեղ է, ոչ ոք չի լսի:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ Քրիստոսի արձանը ոչ թե եկեղեցական, այլ օլիմպիական արժեք է, քանի որ կառուցվելու է «ավելի բարձր, ավելի ծանր, ավելի թանկ» օլիմպիական կարգախոսի ներքո:
Չորեքշաբթի օրը ներկա կլինեք «Հիսուսի ընթերականեր» և «Գագիկի վկաներ» միջկոնֆենսիոնալ բազմաժողովի բացման արարողությանը:
Հինգշաբթի օրը Հրաչյա Ռոստոմյանին առյուծի վանդակ կգցեք՝ Գոռ Մինասյանին ձրի Բահրեյն թողնելու համար:
Ուրբաթ օրը կառավարությունը կփոխհատուցի ձեր տան մայիս-հունիս ամիսների կոմունալ ծախսերը և անվճար կփոխի բաղնիքի տաք ջրի վինտիլը:
Շաբաթ-կիրակի ուսումնասիրեք Մասիս սարի քարտեզը. շուտով այդ կողմերում ճանապարհ է բացվելու. աստղերի տակ հուշակոթուկ դնելու ազգանվեր ձեր շանսն է: