Հիքմեթ Հաջիև. Կենդանակերպի նշանը՝ ոչխար:
Շաբաթվա ընթացքում դուք և Իլհամը վերջնականապես կորոշեք Թվիթերից արտագաղթել «Сам себе режиссер» հաղորդաշար:
Երկուշաբթի երկակի զգացողություններով կվերադառնաք տուն: Նախ ձեր աչքին կխփեն և դա որպես ապացույց կներկայացնեն իբրև հայկական հրթիռների գրոհ, բայց բանկային հաշվում գումարի ավելացումը կմեղմի ցավը:
Երեքշաբթի աշխարհին կցուցադրեք կակազող Իլհամին: Նա կպնդի, որ ոչնչից չի վախենում:
Չորեքշաբթի պատրաստ կլինի տեսանյութը, թե ինչպես է Մեհրիբան Ալիևան լողանում ազատագրված Սևանում: Հիանալի տեսանյութը մի փոքր կփչացնի հետևի պլանում շորտերով երևացող Լուկաշենկոն:
Հինգշաբթի վերջապես պատրաստ կլինի տաղավարը: Ձախ անկյունում կնկարվեք Շուշա պաստառի, մի փոքր աջ՝ Խանքենդի, իսկ տաղավարի խորքում՝ Գորիս քաղաքի ֆոնին: Կզարմանաք, թե ինչու 30 տարի գլխի չէիք ընկել այդպես հեշտ ազատագրել Ղարաբաղի սրբազան հողը:
Ուրբաթ Զաքիր Հասանովին կստիպեք ուտել հուլիսյան մարտերից մնացած կալբասը: Քիմիական հարձակման կադրերը և դրա զոհի մասին տեսանյութի մոնտաժը կցնցի Տիկտոկը:
Շաբաթ և կիրակի մնացեք տանը, իսկ ավելի ճիշտ՝ ապաստարանում: Արայիկ Հարությունյանը որոշել է խորոված անել: