Հրաչյա Հակոբյան. Կենդանակերպի նշանը` Ձագար
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի ռազմաօրենսդրական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ այ տենց ստորացնելով Ադրբեջանին ստիպել եք հրադադար կնքել:
Երեքշաբթի օրը խորհրդարանի միջանցքում պատահաբար մի աղջկա կտեսնեք. հարցուփորձով կպարզեք, որ դա ձեր խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի ծանոթն է՝ Թագուհի Ղազարյանը:
Չորեքշաբթի օրը կպարզեք, որ Թագուհի Ղազարյանն էլ է «Իմ Քայլը» խմբակցությունից:
Հինգշաբթի օրը խորհրդարանի ճաշարանում կհանդիպեք Աննա Գրիգորյանին. բարևի փոխարեն իրար դավաճան կանվանեք ու կանցնեք առաջ:
Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ ինչպես միշտ, ընտրություններին ՔՊ-ի թեկնածուների ցուցակը ձևավորելիս բացառվելու են քավոր-սանիկական հարաբերությունները. երեկոյան՝ տրամադրության անկում, դեպրեսիա:
Շաբաթ և կիրակի օրերին մնացեք տանը. մի մանդատի համար պետք չէ ստորանալ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021