Հրայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ Հիսունոտնուկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի միջանկյալ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանի միակ և բարձրագույն իրավական մարմինը Եվրադատարանն է:
Երեքշաբթի ՄԻԵԴ-ից կգա ձեր գանգատի պատասխանը. unfollow կանեք Եվրադատարանի ֆեյսբուքյան էջը:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ իշխանության բռնի գործողությունների պատճառով 9 ամսով արձակուրդ եք գնում:
Հինգշաբթի կհրապարակեք Եվրոպական սպառողների միության նախագահի վարորդի նամակի տեքստը, որտեղ հիասթափություն են հայտնում, որ դուք հիասթափված եք:
Ուրբաթ օրը ձեր բողոքը «Ռոստով-Վորոնեժ» հայրենակցական միություն տեղ չի հասնի. սաղ «Յուքոմն» է մեղավոր:
Շաբաթը և կիրակին անցկացրեք «Ֆլորենս» ռեստորանում. ստեղծված իրավիճակում միակ լեգիտիմ մարմինը դա է մնացել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020