Իշխան Սաղաթելյան. կենդանակերպի նշանը՝ Միկի Մաուզեր
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռական իրադարձություններով:
Երկուշաբթի կհայտարարեք, որ բոլոր դավաճանները պատասխան են տալու Շուշին ու Ղարսը թշնամուն հանձնելու համար. երեկոյան Ղարսի համար ձեր անդամությունը կսառեցնեն:
Երեքշաբթի օրը կհայտնեք, որ Վազգեն Մանուկյանի կոալիցիոն կառավարությունում դաշնակները նախարարական պորտֆելները ստանալու են փակ ծրարով:
Չորեքշաբթի կբացականչեք, որ միայն Նաիրի Հունանյանով կա ազգին փրկություն:
Հինգշաբթի GPS-ով կապացուցեք, որ ՀՅԴ-ին են պատկանում ոչ միայն Ալավերդյանի վրայի գրասենյակն ու «Վալեմ Պլազան», այլև՝ բոլոր բուհերի պատմության ֆակուլտետները:
Ուրբաթ ԺԵԿ-ից տեղեկանք կհանեք, որ ծառայել եք ՀՅԴ բանակում՝ մասնակցելով ներքաղաքական պատերազմին:
Շաբաթ և կիրակի օրերին Բագրատ Եսայանի տանը կմասնակցեք «Դաշնակցությունն անելիք ունի» գրքուսույցի շնորհանդեսին: Ու հիշեք, որ աստղերը միայն հուշում են, բայց չեն կրակում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: