Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Անձրևահորթ
Այս շաբաթը լիառատ կստացվի փրկարար ծառայություններով:
Երկուշաբթի օրը պաշտոնապես կհայտարարեք, որ ՀՅԴ-ն որևէ կապ չունի Ղրիմի կամրջի պայթեցման հետ:
Երեքշաբթի օրը կհայտնեք, որ նոյեմբերին սկսվելու է 67-րդ հայրենափրկիչ սեզոնը, որի առաջին հինգ սերիաները կներկայացվեն մինչև ամսի 15-ը:
Չորեքշաբթի ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կհայտարարի, որ կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական հրետանին ի վիճակի չէ ուղիղ նշանառության տակ պահել Սևանի հյուրանոցները. բարձր տրամադրություն, մաղարիչ Էդվարդ Ասրյանին:
Հինգշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ հենց ձեր շնորհիվ Պուտինը Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգեց, դրամի կուրսն էլ բարձրացավ:
Ուրբաթ օրը կհերքեք այն ստահոդ ու պատվիրված լուրերը, թե իբր դուք երիտթուրքերի հոգևոր եղբայրներն եք եղել, քանի որ ընկեր լինելը չի ենթադրում եղբայրություն:
Շաբաթ-կիրակի օրերին քայլ արեք, մերժեք տրանսպորտով Ֆրանսիայի հրապարակից Ալավերդյան փողոց գնացող երթուղիները: